fbpx
Սպորտ

Խամես և Իսկո. ինչպես հին ու բարի ժամանակներում

Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներ Խամես Ռոդրիգեսն ու Իսկոն նորից աչքի ընկելու հնարավորություն ունեն Լուկա Մոդրիչի ու Տոնի Կրոսի վնասվածքներից հետո։ Երկուսն էլ «Արքայական» ակումբին փառք բերած ֆուտբոլիստներ են, բայց կորցրել են  իրենց մակարդակը Լոս Բլանկոսում։ Խամեսին հաջողվեց այս մրցաշրջանում լավ ներկայանալ և Զինեդին Զիդանը ամենայն հավանականությամբ  նրան  կընդգրկի մեկնարկային կազմում։

Իսկոն նույնպես խաղալու հնարավորություն կստանա, եթե Զիդանը որոշի  հանդես գալ 4-4-2 մարտավարությամբ։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Շաբաթ օրը «Մալյորկա»-ի դեմ կայանալիք խաղին «Սերուցքայիններ»-ի գլխավոր մարզիչը հայտավորել է երկու կենտրոնական կիսապաշտպանի ՝ Կազեմիրոյին ու Ֆեդե Վալվերդեին, իսկ Իսկոն ու Խամեսը բոնուսային տարբերակներ են Զիդանի համար։

2016/17 թվականների Չեմպիոնների լիգայում և Լա լիգայում Իսկոն ու Խամեսը միասին հանդես գալով մեծ աճ գրանցեցին։

Այդ երկու մրցաշարերում նրանք իսկապես գերազանց արդյունքներ ցույց տվեցին, չնայած միշտ չէ որ նրանք տեղ էին գտնում թիմի հիմնական կազմում։

2016/17 մրցաշրջանի արդյունքում Իսկոն խփել է 11 գոլ և կատարել է 9 գոլային փոխանցում, իսկ Խամեսը խփել է 11 և կատարել է 12 գոլային փոխանցում։

Հիմա Մոդրիչի ու Կրոսի բացակայության պայմաններում պայթյունավտանգ զույգը կրկին հնարավորություն է ստացել սպիտակ մարզաշապիկով դառնալու «Արքայական» ակումբի առանցքային կիզակետը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ