ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերային ռազմավարության մշակմամբ է զբաղված «Յուվենտուսի» ղեկավարությունը։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն՝ հղում անելով Tuttosport-ին:
Համաձայն աղբյուրի ՝ «Յուվենտուս»-ը հնարավոր է 380 միլիոն եվրո ներդնի հարձակվողի տրանսֆերում։ Թուրինյան ակումբը հույս ունի, որ պահանջվող գումարը կբավարարի տրանսֆերի ծախսերը, ինչպես նաև 5 տարվա ընթացքում ֆուտբոլիստի աշխատավարձը:
Հիշեցնենք, որ Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել 2018 թվականի ամռանը «Մոնակոյից»: Տրանսֆերի գումարը կազմել է 135 մլն եվրո՝ գումարած 45 մլն եվրո բոնուսների տեսքով։