fbpx
Աշխարհ

Իսլամական պետության առաջնորդ Ալ Բաղդադին հարձակման արդյունքում սպանվել է

Իսլամական պետության առաջնորդ (ISIS) Ալ Բաղդադին, հնարավոր է, որ սպանված լինի հարձակման արդյունքում։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Հաղորդվում է, նաև, որ Բաղդադին նախնական վարկածով ինքնասպան է եղել ինքնապաշտպանության բոլոր մեթոդները սպառելուց հետո` պայթեցնելով իր իսկ մահապարտի զրահաբաճկոնը:

Ինչպես նշում է CNN-ը՝ Բաղդադիի մահը, սակայն, կարող է ճակատագրական չլինել ISIS-ի համար, քանի որ այն դեռ գործում է Արևմտյան Աֆրիկայում, Լիբիայում, Եգիպտոսում գտնվող Սինայի թերակղզում, Աֆղանստանում և Ֆիլիպիններ, ինչպես նաև ունի բազում հետևորդներ Եվրոպայում և այլուր:

Բաղդադին խմբավորման գաղտնի առաջնորդն էր: Նա ընդամենը մի անգամ է հրապարակավ ելույթ ունեցել: Դա տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսի, երբ Բաղդադին հանդես է եկել քարոզով Mosul Grand մզկիթում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ