fbpx
Աշխարհ

Հարձակում է եղել Փարիզի կենտրոնում

Փարիզի Էյֆելյան աշտարակի մերձակայքում անհայտ անձը հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով մահացել է մեկ մարդ, ևս մեկը վիրավորվել է:

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի և անդրծովյան տարածքների նախարար Ժերալդ Դարմանինը։

Ըստ tass-ի, դեպքից հետո՝ Քայ Գրենելի մոտ, հանցագործը բերման է ենթարկվել:

Ժերալդ Դարմանինը խորհուրդ է տվել խուսափել այդ տարածքում գտնվելուց:

BFMTV-ի փոխանցմամբ՝ հարձակվողը զինված է եղել դանակով։

Le Parisien թերթը գրում է, որ նա իր հետ նաև մուրճ է ունեցել։ Նրա տվյալներով՝ մահացածը Գերմանիայի և Ֆիլիպինների քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկ էր, նրա մարմինը հայտնաբերվել է Բիր Հակեյմ կամրջի վրա՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 22։00-ին (Մոսկվայի ժամանակով 00։00-ին)։ Նա մահացել է մեջքին և ուսին դանակի հարվածներից։

Ըստ Le Parisien-ի՝ ձերբակալության ժամանակ հարձակվողը զենքով սպառնացել է ոստիկաններին և բղավել «Ալլահ ակբար», երկու անգամ նրան բերման ենթարկելու համար օգտագործվել է էլեկտրահարող ատրճանակ։

Նշվում է, որ հարձակվողը, ով 1997 թվականին ծնված իրանցի է, հայտնի է եղել անվտանգության ծառայություններին և նախկինում նրա մոտ հոգեկան խանգարում է ախտորոշվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ