fbpx
Քաղաքականություն

Հայաստանին և Բուլղարիային ուղիղ մշտական ավիահաղորդակցություն է անհրաժեշտ. Զախարիևա

Այսօր Երևանի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան նշեց, որ Հայաստանին և Բուլղարիային ուղիղ մշտական ավիահաղորդակցություն է անհրաժեշտ:

«Իմ առաջին այցն է Հայաստան, հուսով եմ, ոչ վերջին: Մենք խոսում ենք տարբեր լեզուներով, սակայն Բուլղարիան և Հայաստանն ընդհանրություններ ունեն, ինչը ձևավորվել է պատմականորեն: Բուլղարիայում գրեթե 11 000 հայ է բնակվում: Եվ դա ավելի է մտերմացնում»,- նշեց նա:

Սակայն Զախարիևան հավելեց նաև, որ երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը բարդացնում է հարաբերությունների հաստատումը:

«Այստեղ հասնելու համար 10 ժամ պահանջվեց, սակայն մենք այդքան մոտ ենք: Ուղիղ չվերթի դեպքում ընդամենը մի քանի ժամ կպահանջվեր»,- նշեց նախարարը:

Նախարար խոստովանեց նաև, որ դժվար է պատկերացնել գործարարի, որը կճամփորդի 10 ժամ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ