ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է, որ ինքը կրկին դիմել է գլխավոր դատախազին:
«Մինչև օրվա մյուս՝ ներքաղաքական և արտաքին քաղաքական շատ ավելի կարևոր հարցերին անդրադառնալը վաղ առավոտյան դիմեցի Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին»,- գրել է Բաբաջանյանը՝ հրապարակելով դիմումի օրինակները, որում ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումն է:
ԱԺ պատգամավորը դատախազին ուղղված դիմումի վերջում խնդրել է նշված օգտատիրոջից վերցնել գրավոր հաղորդում և այն ուղարկել համապատասխան հոդվածներով ուսումնասիրության:
https://www.facebook.com/babajanyana/posts/2808689215828454