Աչքերի եւ մաշկի դեղնությամբ լյարդի հիվանդությունները կարելի է որոշել, եթե դրանք արդեն բարձիթողի վիճակում են։ Սակայն մարդու արտաքինը կարող է այլ կերպ եւս ազդանշան տալ, որ նա լյարդի հետ կապված խնդիրներ ունի։
Ուշադրության են արժանի արտաքինի հետեւյալ փոփոխությունները․
Այտերի եւ քթի կողքերին անոթային աստղիկների ի հայտ գալը,
Մաշկի վրա ճարպագնդիկների եւ ցանի առաջացումը,
Պիգմենտային բծերի առաջացումը,
Լեզվի վրա խիտ փառը,
Լեզվի կարմրած ծայրը,
Մաշկի վիճակի փոփոխությունը, դրա թառամած տեսքը եւ չորությունը,
Հաճախ քրտնելը,
Հաճախացող պզուկները, հատկապես՝ ունքերի միջեւ եւ քունքերին,
Փխրուն եղունգները եւ մազերը,
Աչքերի տակ պարկերը։
Բնականաբար, այս ախտանշանները պարտադիր չէ, որ անպայման լյարդի հիվանդությունների հետ կապված լինեն, դրանք կարող են նաեւ այլ խնդիրների մասին վկայել։ Այսպես թե այնպես, եթե դուք նկատել եք թվարկված ախտանշաններից գոնե մի քանիսը, դա արդեն բժշկին դիմելու առիթ է՝ թեկուզ սեփական հանգստության համար։