Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը տարավ 4 հաղթանակ և դարձավ ոսկե մեդալակիր:
Եզրափակիչի ճանապարհին հայ ըմբիշը ոչ մի միավոր չտվեց մրցակիցներին, իսկ վճռորոշ գոտեմարտում 11:7 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին:
Տեսանյութերում ներկայացված են Մելիքյանի բոլոր գոտեմարտերը աշխարհի Մ-23 առաջնությունում:
1/8 եզրափակիչ
Արմեն Մելիքյան – Մարտին Վելև (Բուլղարիա)՝ 8:0
1/4 եզրափակիչ
Արմեն Մելիքյան – Մեհդի Մոհսեն (Իրան)՝ 4:0
Կիսաեզրափակիչ
Արմեն Մելիքյան – Կրիստիան Կեչսկեմետի (Հունգարիա)՝ 5:0
Եզրափակիչ
Արմեն Մելիքյան – Ժոլաման Շարշենբեկով (Ղրղզստան)` 11:7
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։