fbpx
Աշխարհ

Անկարան կարծես հեռանում է ՆԱՏՕ-ից․ Պենտագոնի ղեկավար

Կարևոր է, որ Թուրքիան վերադառնա մեր շարքերը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը։

Նա նշել է, որ Անկարան կարծես հեռանում է ՆԱՏՕ-ից՝ կապված Ռուսաստանից սպառազինության մատակարարումների մասին համաձայնագրի և Սիրիա ներխուժման հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Մեզ անհրաժեշտ է, որ Թուրքիան վերադառնա մեր շարքերը։ Նրանք լավ դաշնակիցներ էին երկար տարիներ, այդ թվում Կորեայի պատերազմում Միացյալ Նահանգների հետ ռազմական գործողությունների ժամանակ, նրա ներկայությունը Աֆղանստանում»,-ասել է Էսպերը։

Նրա խոսքով՝ պետք է շարունակել կապեր կառուցել հատկապես ռազմական մակարդակով, ր երաշխավորվի, որ երկու երկրները կարող են ամուր հարաբերություններ ունենալ, որոնք կօգնեն նրանց հաղթահարել այս դժվարին ժամանակաշրջանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում է։ Երեկ՝ նոյեմբերի 13-ին, նա հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ