fbpx
Աշխարհ

Վենետիկում դարձյալ հեղեղումներ են սպասվում

Ենթադրվում է, որ Վենետիկի շրջանում ծովի մակարդակը կհասնի 125 սանտիմետրի, ինչը նոր հեղեղման պատճառ կդառնա քաղաքում: Այս մասին հայտնել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի տեղեկատվության ծառայությունը:

Վերջին կես դարի ընթացքում ծովի մակարդակի մինչև 187 սանտիմետր առավելագույն բարձրացումից հետո, ինչը նոյեմբերի 13-ին հանգեցրեց կղզային Վենետիկի տարածքի 80 տոկոսի հեղեղման, ներառյալ Սուրբ Մարկոսի տաճարը, ջրի մակարդակն իջել է մինչև անվտանգ 80 սանտիմետր: Սակայն 1966 թվականից հետո խոշորագույն ջրհեղեղի հետևանքները վերացված չեն: Փակ են մնում բազմաթիվ դպրոցներ, թանգարանների մեծ մասը և մի քանի հասարակական հաստատություններ:

Ինչպես հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, որն այցելել էր Վենետիկ, օրվա ընթացքում տեղի կունենա Նախարարների խորհրդի նիստը, որտեղ արտակարգ դրության ռեժիմ կհայտարարվի բնական աղետի պատճառով:

«Մենք իսկույն դեկրետ կընդունենք քաղաքացիների վնասների փոխհատուցման համար միջոցներ հատկացնելու մասին: Մասնավոր անձանց համար նախատեսված է 5 հազար եվրո, ընկերությունների ու խանութների համար՝ 20 հազար եվրո: Հետագայում պլանավորվում է քննարկել մյուս դեպքերը և գնահատել վնասի չափը հետագա փոխհատուցման համար»,-հայտարարել է վարչապետը Վենետիկից Հռոմ մեկնելուց առաջ:

Քաղաքի և մարզի իշխանությունները ծովի մակարդակի բարձրացումից վնասը գնահատում են հարյուր միլիոններով, ԶԼՄ-ներից մի քանիսը մինչև 1 մլրդ դոլար գումար են նշում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ