fbpx
Աշխարհ

ԵՄ-ն Ռուսաստանին կստիպի փոխահտուցել Ուկրաինային հասցրած վնասների համար

Եվրամիությունը ակտիվացնում է Ռուսաստանին պատկանող ակտիվների բռնագրավման աշխատանքները, որոնք սառեցվել են ԵՄ պատժամիջոցներին համապատասխան, և դրանք օգտագործվում է Ուկրաինայի ավերածությունները վերականգնումը ֆինանսավորելու համար։

Ծրագրերը, որոնք ներառում են Ռուսաստանի Կենտրոնական բանկի միջազգային պահուստների վերաներդրումը, աննախադեպ մարտահրավեր են ներկայացնում բլոկի համար և պարունակում են իրավական ռիսկեր և խոչընդոտներ:

«Ռուսաստանը նույնպես պետք է ֆինանսապես վճարի իր պատճառած ավերածությունների համար»,-  հայտարարել է Եվրահանձնաժողովը:

«Ռուսաստանը և նրա օլիգարխները պետք է փոխհատուցեն Ուկրաինային հասցված վնասը և ծածկեն երկրի վերականգնման ծախսերը»:

Համաշխարհային բանկն ի սկզբանե գնահատել է Ուկրաինայում վերակառուցման և վերականգնման Արժեքը մոտ 350 միլիարդ եվրո, սակայն ավելի ուշ Եվրահանձնաժողովը նշել է 600 միլիարդ եվրոյի ցուցանիշը։ Ակնկալվում է, որ պատերազմի շարունակման հետ մեկտեղ նրանց թիվը կավելանա։

Տնտեսական անկման ֆոնին սառեցված ռուսական ակտիվների բռնագրավումն ու վաճառքը Կիևի իշխանությունների համար գումար հայթհայթելու պոտենցիալ միջոց էր։

Չնայած դրանք կարող են պարբերաբար երկարաձգվել, ԵՄ պատժամիջոցները միշտ ժամանակավոր են, ինչը նշանակում է, որ ակտիվներն ի վերջո պետք է վերադարձվեն իրենց սկզբնական սեփականատերերին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ