Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ամփոփվել են Երևան քաղաքի և մարզային բաժիններում հարկադիր կատարողների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթի արդյունքները։
Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլը հաջողությամբ հանձնած թեկնածուները երկրորդ փուլում մասնակցել են հարցազրույցի:
Թափուր պաշտոնների հավակնորդներից 16-ը համալրել են հարկադիր կատարողների շարքերը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ պաշտոնական կայքից։