fbpx
Հասարակություն

Հրդեհ «Նոր Զովք» սուպերմարկետի լավաշի արտադրամասում

Նոյեմբերի 28-ին, ժամը 22:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 3/3 հասցեում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի լավաշի արտադրամասում:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, որոնցից չորսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձել:

Պարզվել է, որ «Նոր Զովք» սուպերմարկետի լավաշի արտադրամասում այրվում է ջրատաքացուցիչ:

Հրդեհը մարվել է ժամը 22:45-ին: Այրվել են ջրատաքացուցիչն ամբողջությամբ և էլեկտրական լարեր (մոտ 1 գմ):

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ