Բնապահպան Շիրակ Բունիաթյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Լինելով ծնունդով Ջերմուկից, 10 տարուց ավել ապրել եմ Արցախում։
Արցախը ինձ համար մոլորակի այն կարևորագույն կետն է, որտեղ ես ինձ վերագտնում եմ։
Այնտեղ է իմ մանկությունը, իմ դպրոցը, իմ ծնողների երիտասարդ և առողջ տարիները, այնտեղ է իմ տունը, որի պատերազմի ծխից սևացած պատերը ինձ ամեն օր կանչում են։
Այնեղ ամեն քարի, ծառի, առվի ու գետի մեջ ես գտնում եմ պատանեկությունս։
Այո՛ Արցախը իմ արմատն է, իմ հիմքը և նրա պաշտպանության համար չեմ խնայի ոչ ինձ և ոչ էլ որդիներիս ։
Արցախի մասին իմ պատկերացումով մի փոքր կիսվեցի, որպեսզի երբ ասում կամ գրում եմ, որ ԱՄՈՒԼՍԱՐԸ և ԱՐՑԱԽԸ ինձ համար նույն հարթության վրա են և նույն կերպ թանկ, ոմանք չմտածեն թե ես Արցախի տեղն ու կարևորությունը լավ չգիտեմ, դրա համար այդպես եմ ասում ։
Ինձ համար ԱՐՑԱԽԸ և ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ են նույն չափ ու նույն կերպ և երկուսի համար էլ պայքարելու եմ չխնայելով ոչինչ»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1027859130897314&id=100010197097701