fbpx
Աշխարհ

Ճապոնիայի խորհրդարանը  ընդունել է ԱՄՆ-ի հետ առևտրի մասին համաձայնագիրը

РИА «Новости»-ի տեղեկացմամբ, չորեքշաբթի օրը, Ճապոնիայի խորհրդարանը  վավերացրել է ԱՄՆ-ի հետ առևտրի մասին համաձայնագիրը, վերին պալատի նիստի ուղիղ հեռարձակումը տրվել է համացանցում:

Համաձայնագիրը կանոնակարգում է մաքսային նորմերը գյուղտնտարտադրանքի և արդյունաբերական ապրանքների համար։ Մասնավորապես, ի պատասխան ԱՄՆ պահանջի՝ բացել շուկան իր գյուղտնտարտադրանքի համար, Ճապոնիան համաձայնել է նվազեցնել խոզի եւ տավարի մսի տուրքերը, բայց Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության անդամ երկրների համար նման ցուցանիշները չգերազանցող սահմաններում։

Երկկողմ առևտրային համաձայնագրի կնքման անհրաժեշտության հարցն առաջացավ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվեց մտնել Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերություն։ Բանակցություններն սկսվեցին այս տարվա ապրիլին, վերջնական արդյունքը ամփոփվեց երկու երկրների ղեկավարների սեպտեմբերյան հանդիպման ժամանակ։

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ