fbpx
Իրավական

ՄԻԵԴ-ը մերժել է 2008-ին Գյումրիի ընտրատեղամասում ծեծկռտուք կազմակերպածների հայցը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի երեք քաղաքացիների հայցը, որոնք դատապարտվել են 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու պատճառով։

ՄԻԵԴ փաստաթղթերում նշվում է, որ Պետրոս Մակեյանը, Շոթա Սաղաթելյանը և Աշոտ Զաքարյանը մասնակցել են նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրարշավին։ 2008-ի փետրվարի 19-ի ընտրության օրվանից հետո նրանց դեմ հարուցվել է քրեական գործ առ այն, որ նրանք ծեծկռտուքի մեջ են մտել Գյումրիում ընտրատեղամասի անդամների հետ, ինչի հետևանքով հանձնաժողովը կես ժամ չի աշխատել։

Նրանք բոլորը կալանավորված են, բայց հայցվորները հերքել են մեղադրանքները՝ ասելով, որ նրանցից յուրաքանչյուրը ընտրատեղամաս է գնացել առանձին և անհանգստություն հայտնել ընտրաթերթիկների լցոնման և անձնագրերի ոչ ճիշտ նշման առիթով։

Հետաքննության ընթացքում ստացվել են 11 վկաների ցուցմունքներ, որոնք հայտարարել են, որ մեղադրյալները գոռացել են իրենց վրա և սպառնացել նրանց։ Ինը վկաներից յոթը հրաժարվել է ցուցմունքներից՝ ասելով, որ քննիչը կա՛մ հրահանգել է իրենց, կա՛մ թելադրել, թե ինչ պետք է ասեն։ Բայց կանչված վկաներից մեկը հաստատել է նախնական ցուցմունքները։

Հունիսին Մակեյանը և Զաքարյանը դատապարտվել են մի քանի տարվա ազատազրկման, բայց ազատ են արձակվել 2009-ի համաներմամբ։ Սաղաթելյանը դատապարտվել էր պայմանական։

Հայցատուները հայց են ներկայացրել ՄԻԵԴ, որ իրենց հանդեպ քրեական հետապնդումը անարդար էր, քանի որ ազգային դատարաններն օգտագործել են վկաների նախնական ցուցմունքները՝ ուշադրության չառնելով այդ նույն անձանց ցուցմունքները, որ արել են դատարանում երդման տակ, ինչը վկայում է այն մասին, որ հայտարարություններն արվել են հարկադրաբար։

Բայց ՄԻԵԴ-ը միաձայն որոշեց, որ Մարու իրավունքների կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում (արդար դատավարության իրավունք) տեղի չի ունեցել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ