Ավարտեցինք՝ առանց մեկ խաղ պարտվելու։ Այս մասին ասել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում «Բայերի» հետ խաղը (2:0):
«Չեմպիոնների լիգայի հերթական երեկո: Իմ մրցաշարը: Ես սիրում եմ այն: Ես սիրում եմ խաղալ այս մրցաշարում»,-ասել է Ռոնալդուն։
Այնուամենայնիվ, նա նշել է, որ ամենակարևորը թիմն է:
«Երկրորդ խաղակեսում մենք հիանալի էինք, լավ խաղացինք և երկու գոլ խփեցինք:
Մենք ավարտեցինք առաջին հորիզոնականով՝ առանց մեկ խաղ պարտվելու: Այսպիսով, մենք շատ ուրախ ենք և վստահ»,-նշել է Ռոնալդուն: