fbpx
Աշխարհ

Բոլիվիայի նախկին նախագահը անդրադարձել է իրեն ձերբակալելու մասին լուրերին

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը Twitter-ի արձագանքել է երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ժանին Անյեսի այն հայտարարությանը, որ Բոլիվիայի նախկին առաջնորդին ձերբակալելու հրամանը կտրվի մի քանի օրերի ընթացքում:

Նրա խոսքով՝ Անյեսը գործում է բռնապետության լավագույն ավանդույթներով:

«Անյեսը և ընդդիմության առաջնորդներ Լուի Ֆերնանդոն և Կառլոս Մեսան ներգրավված են խռովությունների, ահաբեկչության և ցեղասպանության մեջ»,-գրել է Մորալեսը:

Նրա պնդմամբ՝ նրանք մեղսակից են իր քույրերի և եղբայրների սպանություններին և առևանգումներին:

Հիշեցնենք, որ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը գրեթե 14 տարի իշխանության լինելուց հետո հրաժարական էր տվել:

Դիտորդները բազմաթիվ խախտումներ էին հայտնաբերել հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն Մորալեսը հայտարարել է, որ ինքը հեղաշրջման զոհ է դարձել: Նա ասել է, որ հեռանում է, որպեսզի պաշտպանի քաղաքական դաշնակիցներին, որոնց տները հրդեհվել են բողոքի ակցիաների ժամանակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ