fbpx
Իրավական

Քոչարյանն ազատ չի արձակվի․ վերաքննիչը մերժեց բողոքը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը բեկանելու և Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:

Բողոքը ներկայացնելիս Քոչարյանի պաշտպանական կողմը նշել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանում իրենք ոչ թե ուզում են քննության դնել այն հարցը, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը պե՞տք է ազատ արձակվի, թե՞ ոչ, այլ այն, թե արդյոք Առաջին ատյանի դատարանի որոշումը համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային: Պաշտպանների խոսքով՝ առաջին ատյանի դատարանն ակնհայտ անհիմն որոշում է կայացրել, ինչը պատճառաբանված չէ, և այս դատարանում ցանկանում էին քննարկման դնել հենց պատճառաբանված լինել-չլինելու հարցը:

Հիշեցնենք, որ 2019թ. նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ