fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն վիզա չի տրամադրել Իրանի արտգործնախարարին

ԱՄՆ-ն վիզա չի տրամադրել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, որը մտադրված էր հունվարի 9-ին մասնակցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ անանուն պաշտոնյայի:

ԱՄՆ-ն՝ որպես երկիր, որի տարածքում է ՄԱԿ-ի գրասենյակը, պարտավոր է վիզա տրամադրել բոլոր երկրների դիվանագետներին, սակայն ժամանակ առ ժամանակ մերժում է որոշ անձանց՝ պատճառաբանելով իր մերժումը անվտանգության և ահաբեկչության տեսանկյունից սպասվող վտանգներով:

Նշենք, որ նախկինում Զարիֆը ԱՄՆ վիզա ստացել և մասնակցել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստերին, սակայն նրա տեղաշարժը ԱՄՆ տարածքում եղել է խիստ հսկողության տակ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրանի արտգործնախարարը, իր երկրի կառավարության մյուս անդամների պես կոշտ քննադատության էր ենթարկել ԱՄՆ-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ