«Վիլյառեալ»-ի հարձակվող Կառլ Տոկո-Էկամբին կարող է տեղափոխվել «Լիոն»:
Ֆրանսիական ակումբը համաձայնել է 27-ամյա Կամերունի հավաքականի խաղացողի համար 20 միլիոն եվրո վճարել հունվարին:
Իսպանացիները հարձակվողի ապագա վաճառքից որոշակի տոկոս կստանան:
«Լիոնը» Տոկո-Էկամբին ցանկանում է ձեռք բերել՝ լրացելու վնասվածք ստացած Մեմֆիս Դեպայի տեղը։ Վերջինս խաչաձև կապանները կտրելու պատճառով վեց ամիս կմնա լազարեթում։