Հունաստանի խորհրդարանը հունվարի 22-ին քվեարկել է երկրի նախագահի պաշտոնում Եկատերինա Սակելարոպուլուի թեկնածության օգտին:
Մինչև վերջին ժամանակներս Սակելարոպուլուն Պետական խորհրդի՝ Գերագույն վարչական դատարանի նախագահն էր: Նա երկրի պատմության մեջ առաջին կինն է, որն ընտրվում է բարձրագույն պետական պաշտոնում:
63-ամյա Սակելարոպուլուի թեկնածությունն առաջադրել էր Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը: Վարչապետի խոսքով՝ Սակելարոպուլուն բացառիկ իրավաբան է միջազգային գործերի գծով, դատական աշխատող՝ Գերագույն դատարանում փայլուն կարիերայով, որը դարձել է նրա առաջին կին նախագահը, ընդ որում՝ նախորդ վարչապետ Ալեքսիս Ցիպրասի և նրա կառավարության միաձայն որոշմամբ:
1975 թվականի Սահմանադրության համաձայն՝ Հունաստանը խորհրդարանական հանրապետություն է: Պետության ղեկավարը նախագահն է, որը կատարում է հիմնականում արարողակարգային գործառույթներ, հիմնական իշխանությունը պատկանում է վարչապետին: