Սյուզաննա Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրել է.
«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ․․․
Ուզում եմ փնտրել ու գտնել թե աշխարհի որ երկրում է հեղափոխություն իրականացվել, որից 2 տարի հետո հեղափոխության առաջնորդը ժողովրդին հրավիրել է հանրաքվեի, որպեսզի նա ոչ ասի կոռուպցիոներներին և այո ասի ազատությանը, հեղափոխությանն ու ապագային։ Մեկ էլ ուզում եմ իմանալ, թե աշխարհի որ ժողովուրդն է, որ երկու տարի հետո լուռ ու մունջ լսել է նրան, հարց չի տվել, թե եղբայր, ախր այդ ոչ-ն ու այո-ն ասվել է դեռ երկու տարի առաջ։ Դու ինչ ես՞ արել այս երկու տարում, որ մենք դեռ ազատ չենք, ապագա չունենք ու երկրում դեռ կոռուպցիոներներ կան, որոնց ոչ է պետք ասել։ Դու ծաղրում ես՞ մեզ։ Ասենք մի հինգ հազար մտածելու ունակություն չունեցող հետևորդ ունես, որ վայրկենական ամեն բերանիցդ դուրս թռած խոսք ծափերով են դիմավորում, բայց դա հո չի՞ նշանակում, որ երկրում բոլորը այդ մակարդակին են։
Չէ, ես դեմ չեմ, որ մեկ անգամ ևս ընկնենք քո խելքին ու հեղափոխություն անենք։ Բայց որպեսզի նվաստս, և ինձ նման շատերը, մանավանդ ոչ թե ֆեյսբուքա-լայքող-քայլողներդ, այլ իսկապես հեղափոխական ժողովուրդը հավատան քեզ, գոնե բարի եղիր սելֆի անել ու գեթ մեկ անգամ թվարկել միտումնավոր կամ ոչ միտումնավոր արված սխալներդ ու բացթողումներդ, բացատրություն տալ, թե ինչու պետք է թարմ հեղափոխությունից հետո երկրում հեղաշրջման վտանգ լինի։ Հեղաշրջման վտանգ լինում է այն երկրներում, որտեղ արդեն հասունացել է հեղափոխություն, քանի որ հները չեն կարողանում կառավարել, ու ենթարկվող էլ չկա, կամ էլ որտեղ չի իրականացել իսկական հեղափոխություն և նախկին հանցագործները ազատության մեջ են մնացել։
Բացատրիր թե ինչու է այդպես եղել և խոստացիր, որ այդ հանրաքվեից հետո «դուխով» հեղափոխական ես դառնալու, ոչ թե 2018 թվականի նման՝ ընդամենը վարչապետ։ Ներողություն խնդիր, որ չես արդարացրել մեր հույսերը, համարձակություն չես ունեցել, կամք չես ունեցել, և այս անգամ «сотрем сного начнем»-ից հետո այլ է լինելու։ Ինձ ավանակի տեղ մի դիր, ես մարդ եմ։
Այդ դեպքում կարող է և քեզ ներեմ»։
https://www.facebook.com/suzanne.simonyan/posts/10220878317929875