fbpx
Ժամանց
23:00 10/02/2020

Առաջին անգամ «Օսկար» մրցանակը հանձնել է դաունի համախտանիշ ունեցող դերասանը

Առաջին անգամ «Օսկար» մրցանակը հանձնել է դաունի համախտանիշ ունեցող դերասանը

Ամերիկացի դերասան Զաք Գոթզագենը, որը Դաունի համախտանիշ ունի, «Օսկար» մրցանակաբաշխության պատմության մի մասն է դարձել։

Նա Շայա Լաբաֆի հետ բարձրացել է կինոմրցանակաբաշխության բեմ ու հայտարարել «Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում դափնեկիրների անունները։

«Օսկար»-ի 92-ամյա պատմության ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ Դաունի համախտանիշով տառապող մարդը հանձնել է հեղինակավոր կինոմրցանակը։

Նշենք, որ հաղթող են դարձել ռեժիսոր Մարշալա Քարիի The Neighbors’ Window («Հարևանների պատուհանը») ֆիլմի ստեղծողները։ Զաքը նախ սխալ է հայտարարել ֆիլմը՝ այն անվանելով «Հարևանների այրին», Շայան արագորեն ուղղել է նրան, և նրանք միասին հաղթողներին են հանձնել ցանկալի մրցանակը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ