Աշխարհ

Ես երբևէ Ռուսաստանի համար չեմ աշխատել. Թրամփ

Ուրբաթ The New York Times պարբերականը հաղորդում է հրապարակել այն մասին, որ FBI-ը նախագահ Թրամփի դեմ հետաքննություն է սկսել կառույցի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին աշխատանքից հեռացնելուց անմիջապես հետո: FBI-ում մտահոգվել են, որ նախագահը կարող է սպառնալիք ներկայացնել ազգային անվտանգությանը: Լրագրողների հետ զրույցում Թրամփն այդ մարդկանց «սրիկաներ» է անվանել:

Շաբաթ The Washington Post-ը հայտնել է, որ Համբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, 2017-ին, Թրամփն ամերիկացի թարգմանչուհուց վերցրել է ձայնագրությունները և զգուշացրել, որ նա իրավունք չունի իր ունեցած տեղեկությունը հայտնել անգամ վարչակազմի ներկայացուցիչներին:

Նախագահը երկուշաբթի հայտարարել է, որ ոչինչ չգիտի այդ միջադեպի մասին: Նա Պուտինի հետ հանդիպումը բարեհաջող է անվանել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ