Ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եթե որևէ դատվածություն մարված է, ապա տվյալ անձը դատված չի համարվում: Այս մասին այսօր Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով երեկվանից իր մասին շրջանառվող այն թեմային, որ թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն, և դատապարտված է եղել։
Նրա խոսքով՝ պատմությունն ունի մոտ մեկ ու կես տասնյակի վաղեմություն, որը փորփրելով՝ մեր շատ սիրելի գործընկերները փորձել են իմ կյանքի վատ կամ մրոտ տեղերը գտնել:
«Երեկ հրապարակում կար առ այն, որ ես իմ կենսագրության մեջ ինչ-որ խմբագրումներ, սրբագրումներ եմ արել և թաքցրել եմ իմ կյանքի որոշ հատվածներ, մասնավորապես, դատվածության մասին տեղեկություն եմ թաքցրել։ Գրում են ինչ-որ կտրող-ծակող սուր գործիքների մասին, դա իրականությանը չի համապատասխանում, ես որևէ նման արարք չեմ արել: Իմ մասնակցությունը ոչ կանոնադրային հարաբերություններին է վերաբերում, նաև ես որևէ մեղք չեմ ընդունել, համաներմամբ ազատ եմ արձակվել ու դրանով համարվել է մարված իմ դատվածությունը, դա մոտավորապես եղել է 13-14 տարի առաջ», – ասաց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։