fbpx
Ժամանց

«Ռապունցել»․ Disney-ի՝ մուլտֆիլմերի անիմացիոն էկրանավորման նախագիծը շարունակվում է

Ամերիկյան Disney ստուդիան շարունակում է դասական մուլտֆիլմերի ժամանակակից անիմացիոն էկրանավորման նախագիծը: «Ռապունցել. Խճճված պատմություն» մուլտֆիլմի էկրանավորումը հաջորդն է։ Այս մասին հաղորդում է Screen Rant-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ մասին անձամբ հաստատել են կինոընկերության ներկայացուցիչները, որոնք նշել են, որ նախագիծը մշակման նախնական փուլում է: Հայտնի է, որ սցենարը կգրի Էշլի Փաուելը:

Դերասանական կազմի մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան, բայց օգտատերերի շրջանում լուրեր են շրջանառվում, որ գլխավոր դերերից մեկը՝ արկածախնդիր Ֆլին Ռայդերի դերը, կարող է խաղալ անգլիացի դերասան Բեն Բարնսը («Նարնիի քրոնիկները՝ Արքայազն Կասպիանը», «Դորիան Գրեյը»):

«Ռապունցել. Խճճված պատմություն» մուլտֆիլմը մեծ հաջողություն է ունեցել. ամբողջ աշխարհում ֆիլմը վաստակել է ավելի քան 592 մլն դոլար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ