«Յուվենտուսը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Գաբրիել Ժեզուսի ծաչռայություններով։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։
Անգլիական կողմի հետ հարձակվողի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարրին անձամբ հետաքրքրված է բրազիլացու տրանսֆերով:
Հավելենք, որ «Յուվենտուսը» հետևում է նաև «Ինտեր»-ի հարձակվող Մաուրի Իկարդիի խաղին։ Վերջինս այժմ վարձավճարով հանդես է գալիս «ՊՍԺ»-ում: