fbpx
Հասարակություն

Քարաթափում Երևանում

Հունվարի 15-ին, ժամը 08:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայից դեպի Սարի Թաղ բարձրացող հատվածում (Խորենացու փողոցում) տեղի է ունեցել քարաթափում, առկա է այլ թուլացած քարերի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մոտ 40 կգ բազալտե քարը պոկվել և ընկել է արգելապատնեշի վրա, առկա է այլ քարերի թափվելու վտանգ:

Վտանգ ներկայացնող քարերն ապամոնտաժելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա և մասնագետ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ