«Բարսելոնա»-ի գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Վալենսիա»-ի կիսապաշտպան Ֆերան Տորեսն է։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo- ն:
Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Վալենսիա»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: Կատալոնացիներն էլ, իր հերթին, կարող են օգտվել դրանից վճարելով միայն 35 միլիոն եվրո ֆոըտբոլիստի համար:
Այնուամենայնիվ, իսպանական ակումբը մտադիր չէ ամռանը Տորեսին վաճառել, սակայն ցանկանում է բանակցություններ վարել սեղանի շուրջ՝ առաջարկելով նոր պայմանագիր, որը ներառում է 100 միլիոն եվրո փոխհատուցում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կիսապաշտպանի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են նաև «Յուվենտուսը», «Լիվերպուլը» և «Ռեալը»: