Հայտնի են դարձել Բարսելոնայի պլանները կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի հետ կապված, ով հանդես է գալիս Բավարիայի կազմում վարձակալությամբ։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Բարսելոնան կարծում է, որ մյուխենյան ակումբը կգնի 27-ամյա ֆուտբոլիստին՝ օգտագործելով պայմանագրում նշված հատուկ կետը։ Ըստ այդ կետի նրանք կարող են գնել Կոուտինյոյի տրանսֆերը վճարելով 120 միլիոն եվրո։
Քանի որ հայտնի չէ մյուխենյան ակումբը կցանկանա գնել Կոուտինյոյին թե՝ ոչ, Բարսելոնան դիտարկում է ֆուտբոլիստի ապագայի հետ կապված այլ տարբերակներ։
Ըստ աղբյուրի՝ Բարսելոնան մտադրվում է Կոուտինյոյին ներառել Նեյմարին գնելու գործարքի մեջ։
Նշենք, որ Կուտինիոյի ծառայություններով հետաքրքված են նաև Լիվերպուլը և ՊՍԺ-ն։