Սիրիայի Իդլիբ նահանգում կառավարամետ զորքերի և ամպստամբ խմբավորումների միջև հրադադարը այսօրվանից ուժի մեջ է մտել: Տեղի աղբյուրների հաղորդմամբ՝ այժմ սահմանին իրավիճակը հանդարտ է: Ըստ համաձայնագրի՝ առաջիկա օրերին ռուսական և թուրքական զորամիավումները միասնական հսկողություն պետք է սահմանեն Սարաքեբ-Լաթաքիա մայրուղու ապստամբների վերահսկողության տակ գտնվող հատվածը:
Այսօր համացանցում տեսանյութ է շրջանառվել, որտեղ ռուսական և թուրքական զինմեքենաները, շտապ օգնության մեքենայի ուղեկցությամբ, թուրքական շրջափակված ջոկատի ուղղությամբ են շարժվում:
Russian and Turkish forces seen driving near #Saraqib as ceasefire comes into force#Syria pic.twitter.com/gdCU4BONs4
— Ruptly (@Ruptly) March 6, 2020

