Քանի որ մարտի 11-ին Իսպանիան արգելափակել էր բոլոր թռիչքները դեպի Իտալիա, չեղյալ էին հայտարարվել երկու հանդիպումներ՝ «Ինտեր»-«Խետաֆե» և «Սևիլիա»-«Ռոման»։
Այդ պատճառով ՈւԵՖԱ-ն քննարկում է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումները հետաձգելու տարբերակները: Եվ այժմ ուսումնասիրում է չեզոք դաշտերում հանդիպումներ անցկացնելու հնարավորությունը:
Խաղերը կարող են անցկացվել Լեհաստանում կամ Ռուսաստանում:
Հիշեցնենք, որ Իտալիայում նոր թափոց կորոնավիրուս է բռնկվել, կան բազում վարակվածներ և գրանցվել են մահվան դեպքեր։