«Ռեալի» նախկին նախագահ Լորենսո Սանսը նույնպես վարակվել էր կորոնավիրուսով: Սանսի վիճակը կտրուկ վատացել է չորեքշաբթի օրը երիկամների անբավարարության պատճառով, սակայն այս խնդիրը նա ունեցել է վաղուց:
Նախկին նախագահի մոտ ախտորոշվել է նաև կորոնավիրուս և նա գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, սակայն չի կարողացել պայքարել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ և արդյունքում «Ռեալի» նախկին նախագահը մահացել 76 տարեկան հասակում:
Հիշեցնենք, որ Սանսը 1995-ի նոյեմբերից մինչև 2000 թվականի հուլիսն է եղել «Ռեալի» նախագահը. նրա օրոք մադրիդցիները երկու անգամ հաղթել են Չեմպիոնների լիգայում՝ 1998 և 2000 թվականներին: Մինչ այդ «Ռեալը» 1996 թվականին էր հաղթել մրցաշարում, որն այդ ժամանակ կոչվում էր եվրոպական չեմպիոնների Գավաթ:
Այս մասին հայտնում է armsport.am-ը: