fbpx
Իրավական

Օղակաձև զբոսայգուց գողության փորձ կատարողները բերման են ենթարկվել

Մարտի 28-ին, ժամը 23.40-ին, Երվանդ Քոչարի փողոցից, գողության փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկվել երեք տղամարդ՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ:

Պարզվել է, որ նրանք ժամը 23.30-ի սահմաններում Օղակաձև զբոսայգու չգործող սրճարանի երկաթյա թիթեղները քանդելով՝ տեղափոխել են «Օպելի» մեջ ու փորձել գողանալ:

Բերման ենթարկվածները տվել են խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ