Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը Facebook-ում գրել է.
Հարգելի՛ հայրենակիցներ
Ապրիլյան պատերազմը մեր երիտասարդ պետականության համար շատ լուրջ փորձություն էր: Այն հաղթահարեցինք մեր ազգային միասնականությամբ, հայրենիքի հանդեպ ունեցած անմնացորդ սիրո շնորհիվ: Բայց ինչպես յուրաքանչյուր օրհասական իրադրության ժամանակ, այս դեպքում ևս թանկ հատուցեցինք:
Այս օրը նաև մեր հերոս նահատակների հիշատակի ոգեկոչմամբ է առանձնանում: Բոլորին անուն առ անուն հիշում ենք: Խոնարհվում ենք կորուստ և վիրավոր ունեցած բոլորի հարազատների առաջ: Զորակցում ենք նրանց ընտանիքներին:
Մեր քաղաքական միտքն ու իմաստությունը պետք է ծառայեցնենք հայկական զույգ պետականությունների և մեր սահմաններն անառիկ պահող հայոց բանակի շարունակական հզորացմանը: Այդ ճանապարհին մեծ են ձեռքբերումները, ունենք նաև անելիքներ, որոնց ձեռնամուխ կլինենք Հայաստան-Արցախ-Սփյուռք անքակտելի եռամիասնության ուժերով, ինչպես պետականակերտման ողջ ընթացքում:
Փա՛ռք հայ ժողորդին, որ հավերժ է:
Փա՛ռք մեր միասնական հայրենքին, որ երաշխավորն է այդ հավերժականության:
https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/505028116861233