Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան Ավստրալիայի Բաց առաջնության երրորդ շրջանում հաղթանակ տոնեց մրցաշարի գործող չեմպիոն Կառոլին Վոզնյացկու նկատմամբ:
2 ժամ 24 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 3 սեթում՝ 6:4, 4:6, 6:3 հաշվով: WTA վարկանիշային աղյուսակի 30-րդ հորիզոնականը զբաղեցնող Շարապովայի ակտիվում գրանցվեց 5 էյս, 5 բրեյք, 31-ամյա թենիսիստուհին 7 անգամ սխալվեց մատուցման ժամանակ:
Դանիան ներկայացնող 28-ամյա Վոզնյացկին թույլ տվեց 3 կրկնակի սխալ: WTA վարկանիշային աղյուսակի 3-րդ համարի ակտիվում գրանցվեց նաև 5 էյս:
Սա թենիսիստուհիների 13-րդ հանդիպումն էր և Շարապովայի 8-րդ հաղթանակն այդ դիմակայությունում:
Հավելենք, որ չորրորդ շրջանում Մարիա Շարապովան մրցելու է ավստրալուհի Էշլի Բարտիի հետ:
Հաղորդում է armsport.am-ը։