Ստուգայցեր են կատարվել 4-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում, հայտնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը։
Հրամանատարական կազմը ստուգել է մարտական հերթապահության իրականացման գործընթացը, կատարված ինժեներական աշխատանքները, հենակետերի կահավորումը։
Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ։