Ազգագրագետ, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ Նարեկ Մալյանը գրառում է կատարել Facebook-ում, որի վերջնագրում ներկայացրել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Harutyun Marutyan-ին, Երևան քաղաքի ավագանու անդամ Արփենիկ Մարության-ին և Հրանուշ Խառատյանին:
«Հաղորդում հանցագործության մասին
ՀՀ Գլխավոր Դատախազություն գլխավոր դատախազ պարոն Ա. Դավթյանին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն պետ պարոն Է. Մարտիրոսյանին
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia պետ պարոն Ա. Սարգսյանին
Հայտնում եմ, որ ֆեյսբուքի օգտատեր «Narek Malian»/Նարեկ Մալյանը, 2020 թվականի մայիսի 10-ին ֆեյսբուքյան ստատուս/հայտարարություն է տարածել, որտեղ վերջնագիր է ներկայացրել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Harutyun Marutyan-ին, Երևան քաղաքի ավագանու անդամ Արփենիկ Մարության-ին և ինձ՝ Հրանուշ Խառատյանիս: Կարծում եմ, որ հայտարարության մեջ մեր կյանքի համար վտանգավոր բռնության իրական սպառնալիք կա։ Խնդրում եմ, օրենքով սահմանված կարգով, ընթացք տալ և ապահովել մեր անվտանգությունը։
Ստորև ներկայացնում եմ Ն. Մալյանի հայտարարությունը:
Հարգանքով, Հրանուշ Խառատյան»,-ասված է գրառման մեջ:
https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/1617094095109527