fbpx
Աշխարհ

Իսրայելը կարողացավ զարգանալ բոլոր ուղղություններով, որի շնորհիվ այժմ հաղթող է հակամարտություններում

Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել հրեաներին և նրանց պետության ստեղծման գործընթացին:

«Գիտե՞ք Իսրայելը ինչի հաշվին դարձավ այն ինչ որ կա այժմ: Շատ պարզ պատճառով հրեաները Հոլոքոստից հետո հասկացան, որ իրենք պետք է բառի ամենաուղիղ իմաստով պետություն ունենան: Իրենց տրված մի կտոր հողի վրա ստեղծեցին պետություն: Պետությունը մի քանի կողմից շրջապատված էր թշնամական պետություններով, սակայն մեծ հաշվով Իսրայելը այժմ էլ հաղթող է հակամարտություններում:

Իսկ գիտե՞ք ինչի հաշվին, որովհետև Իսրայելը կարողացավ բոլոր ուղղություններով զարգանալ և կարճ ժամանակում ստեղծել այնպիսի հատուկ ծառայություն, որից շատերն են մինչև այժմ սարսափում: Հատուկ ծառայություն, որը ամենաանհավանական հատուկ գործողությունների հեղինակն է:

Հենց այս օրը 60 տարի առաջ 1960թ. մայիսի 11-ին «Մոսսադի» գործակալների խումբը Ռաֆի Էյթոնի գլխավորությամբ Բուենոս Այրեսում գաղտնի գործողության ժամանակ ձերբակալեց, գաղտնի կերպով ինքնաթիռով Իսրայել առևանգեց հրեական Հոլոքոստի ամենագլխավոր հանցագործներից մեկին՝ 3-րդ ռեյխի կայսերական անվտանգության օբերշտուրմբանֆյուրեր Ադոլֆ Էյնխմանին և հանձնեց հրեական դատարանին: Հարկ է նշել, որ մինչ ձերբակալումը «Մոսսադի» գործակալները շուրջ 2-3 տարի Արգենտինայում զբաղվում էին հանցագործին հայտնաբերելով, իսկ դրանից հետո հետևելով նրա տեղաշարժին կազմում էին գործողության պլանը: Այսինքն մի խումբ գործակալներ մի քանի տարի օտար երկրում ազատորեն կարողացել են հատուկ գործողություն իրականացնել: Այս համատեքստում տեղին է վերհիշել «Մոսսադի» նախկին ղեկավարներից Մեիր Ամիդի խոսքերը «Եթե դու ունես փոքր տարածքով պետություն, ապա պետք է ստեղծես քո սեփական մեծ օպերատիվ տարածությունը, որպեսզի կոմպենսացնես քո պետության փոքր տարածքի խնդիրը» և «Մոսսադը» ստեղծեց իր օպերատիվ մեծ տարածությունը, իր գործակալական ցանցը տարածելով աշխարհի երկրների մեծամասնությունում և փայլուն կերպով դա օգտագործեց իսրայելական շահերի համար»,-գրել է նա:

https://www.facebook.com/david.fidanyan/posts/3010864798962774

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ