fbpx
Քաղաքականություն

Որևէ մեկի սրբությանն ուղղված որևէ ոտնձգություն մեր կողմից չի եղել. Էդմոն Մարուքյան

Այսօր` մայիսի 13-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ իրենց միշտ փորձել են տեղափոխել այլ դաշտ, որը իրենցը չի:

«Բնականաբար, մենք միս ու արյունից մարդիկ ենք, և տարբեր իրավիճակներում մի տեղ նյարդերդ են տեղի տալիս, մյուս տեղում համբերության բաժակ է լցվում: Տարբեր տեղեր մենք թույլ ենք տվել որոշակի վրիպակներ, որի համար մենք էլ ենք ցավում, բայց հարցը քաղաքական է և մնացած շահարկումները պետք է հանվի և քննարկվի քաղաքական հարցը՝ իր քաղաքական ու իրավական հետևանքներով: Նաև երաշխիքներով, որ այլևս երբևէ սուր խոսքի նկատմամբ բռնություն չի գործադրվելու»,-նշել է ԼՀԿ ղեկավարը:

Մարուքյանը նշել է, որ որևէ մեկի սրբությանն ուղղված որևէ ոտնձգություն իրենց կողմից չի եղել:

«Եթե որևէ հայտարարություն մեր կողմից կամ մեր հետևորդների հայտարարություններից նման կերպ է դիտարկվել, ես ներողություն եմ խնդրում: Կապ չունի դա մոր հետ է կապված, կապ չունի՝ դա այլ սրբությունների հետ է կապված: Այս հարցը, որը իշխանությունը փորձում է միախառնել քաղաքական պրոցեսներին, մենք թույլ չենք տալու, տարանջատելու ենք»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ