Մարտավարական տարբեր իրավիճակներում մարտական խնդիրների կատարման ունակությունները զարգացնելու, հարձակման ժամանակ զինծառայողների ճիշտ և համակարգված գործելու հմտությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման N զորամասում անցկացվել են մարտական պատրաստության պարապմունքներ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ զինծառայողները գործել են ըստ նորմացույցների, կատարել առաջադրված ուսումնամարտական խնդիրները: