fbpx
ՏՏ

Վերահսկեք հաղորդակցությունը. Twitter-ը սահմանափակումներ է առաջարկում մեկնաբանությունների համար

Twitter միկրոբլոգ ծառայությունը փորձարկում է մի միջոց, որով կարելի է սահմանափակելու այն մարդկանց թիվը, ովքեր կարող են պատասխանել ձեր թվիթերին:

Եթե ​​Դուք մասնակցում եք նոր գործառույթի քննությանը, ապա կարող եք ընտրել՝ թույլ տալ Ձեզ պատասխանեն բոլոր նրանք, ում բաժանորդագրված եք, թե միայն նրանք, ում հիշատակել կամ նշել եք գրառման մեջ:

Եթե ​​սահմանափակեք թվիթերի պատասխանների քանակը, բոլորը, ովքեր տեսնում են Ձեր թվիթերը, դեռ կարող են տեսնել այդ թվիթը, ինչպես նաև հավանելու և վերաթվիթելու կոճակները: Նրանք պարզապես չեն կարողանա պատասխանել, եթե դուք անջատել եք այդ գործառույթը:

Twitter-ը նաև կպիտակավորի թվիթին սահմանափակ արձագանքելու պարամետրերով, որպեսզի դուք  նախապես իմանաք ՝ կարո՞ղ եք պատասխանել դրանց, թե ոչ: Սոցիալական ցանցում նշվում է, որ ամբողջ աշխարհում Android, iOS հավելվածները և WEB-ն օգտագործող  մարդկանց միայն սահմանափակ խումբ է  մասնակցում այս նոր գործառույթի փորձարկմանը։

Մարդկանց քանակի սահմանափակումը, ովքեր կարող են պատասխանել ձեր թվիթերին, կարող է նպաստել   չարաշահման և ոտնձգությունների կանխմանը հարթակում: Ընդ որում, գործառույթը հնարավոր է մնա միայն փորձարկման փուլում:

Նաև հավելենք, որ ավելի վաղ Twitter սոցիալական ցանցը որոշում էր կայացրել, որ  թույլ կտա իր աշխատակիցներին շարունակել հեռավար աշխատել՝ նույնիսկ կարանտինի ավարտից  հետո, որը հայտարարվել է Միացյալ Նահանգներում նոր տիպի կորոնավիրուսային համաճարակի COVID-19-ի պատճառով:

Ընկերության հիմնադիրներից մեկը՝ Դեք Դորսին, նորարարության մասին հայտնել է աշխատակիցներին ուղղված նամակում։

Մենք շատ ենք մտորել  այն ստեղծված իրավիճակից հետո, երբ դարձանք առաջին ընկերությունը, որն անցավ հեռավար աշխատանքի: Մենք կշարունակենք նույն կերպ՝ առաջին տեղում դնելով մեր աշխատակիցների և հասարակության անվտանգությունը»,-ասել է Twitter-ի ներկայացուցիչը:

Նշենք, որ գրեթե բոլոր երկրները կարանտինի են անցել համաճարակի պատճառով և սահմանափակել են մարդկանց տեղաշարժը: Որոշ ընկերություններ էլ իրենց գրասենյակները վերափոխել են հեռավար աշխատանքի:

Արմինե Գասպարյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ