Ֆրանսիայի Կուրշևել առողջարանային քաղաքի հյուրատներից մեկում տեղի ունեցած խոշոր հրդեհի պատճառով 2 հոգի զոհվել է, 4-ը՝ ծանր վիրավորվել:
Եվս 20 հոգի տուժել է, սակայն նրանց հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել: Հրդեհը վաղ առավոտյան բռնկվել է շենքի 3-րդ հարկում, ներսում այդ ժամանակ տասնյակ մարդիկ են եղել, շատերը փորձել են թռչել պատուհանից և ինքնուրույն փրկվել հրդեհից: Կրակը մարելու աշխատանքներին մասնակցել է մոտ 130 հրշեջ: Անցկացվում է հետաքննություն՝ հրդեհի պատճառները պարզելու համար: