ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը այսօր ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, խոսեց բանակում կորոնավիրուսային իրավիճակի մասին։
Նա նշեց, որ վարակվածները հիմնական պայմանագրայինների և սպայական կազմից են, ովքեր ելումուտ ունեն զորամասի տարածք։
«Վարակվածները մեկուսացված են, իրավիճակը վերահսկելի է», – ասաց Բալայանը:
Փոխնախարարն ասաց նաև, որ ՊՆ-ում ո՛չ դեղամիջոցների, ո՛չ էլ որևէ այլ խնդիր չկա։