«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել Լա Լիգայի 28-րդ տուրի հանդիպումը «Մալյորկայի» հետ։ Այս մասին հայտնում է El Chiringuito TV- ն:
Նրա մասնակցությունը հանդիպմանը երաշխավորված չէ, քանի որ 32-ամյա արգենտինացին անհանգստություն է զգում կապված առողջական վիճակի հետ:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդվել էր, որ Մեսսին չի մասնակցել «Բարսելոնայի» ընդհանուր խմբի մարզումներին, ինչպես նաև նշվում է, որ ֆուտբոլիստը վնասվածք չունի:
Այս մրցաշրջանում Մեսսին արդեն խնդիրներ ուներ կապված մկանների հետ:
Հունիսի 13-ին տեղի է ունենալու «Բարսելոնա» «Մայորկա» հանդիպումը: