ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը միասնական հայտարարություն են տարածել, որը ներկայացրել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։
Հայտարարությունում նշվում է, որ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝
03.06.2020-ի դրությամբ կայացվել է 1599 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:
03.06.2020-ի դրությամբ իրականացվել է 21607 ստուգում, որից միայն 655 -ը՝ նշված օրը:
Ասվում է, որ բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
