fbpx
Սպորտ

Մեսսին կարող է բաց թողնել Մայորկայի հետ հանդիպումը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել Լա Լիգայի 28-րդ տուրի հանդիպումը «Մալյորկայի» հետ։ Այս մասին հայտնում է El Chiringuito TV- ն:

Նրա մասնակցությունը հանդիպմանը երաշխավորված չէ, քանի որ 32-ամյա արգենտինացին անհանգստություն է զգում կապված առողջական վիճակի հետ:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդվել էր, որ Մեսսին չի մասնակցել «Բարսելոնայի» ընդհանուր խմբի մարզումներին, ինչպես նաև նշվում է, որ ֆուտբոլիստը վնասվածք  չունի:

Այս մրցաշրջանում Մեսսին արդեն խնդիրներ ուներ կապված մկանների հետ:

Հունիսի 13-ին տեղի է ունենալու «Բարսելոնա» «Մայորկա» հանդիպումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ