Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել է երկրում կորոնավիրուսի պանդեմիայի տարածման կանխարգելման գործողությունների մասին:
Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում պանդեմիան հասել է իր տարածման գագաթնակետին և անկում կլինի:
«Անկախ ամեն ինչից, մենք պետք է կարողանանք պահպանել բոլոր անհրաժեշտ կանոնները, ոը թույլ է տալու մեզ զերծ մնալ վարակման ավելի մեծ տարածումից»,-ասել է նախագահը:
Նախագահը խոսելով Հայաստանից-Արցախ ելումուտի մասին հայտնեց, որ պարետատանը ծանր հանձնարարական է լինելու, որը սահմանելու է, որ Արցախ կարող են մուտք գործել այն քաղաքացիները, ովքեր ձեռքի տակ կունենան կորոնավիրուսի թեստ` բացասական պատասխանով: