Goal.com-ի հաղորդմամբ՝ Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցին Լոնդոնի «Չելսին» հինգ տարվա պայմանագիր է առաջարկել։ Աղբյուրի հաղորդմամբ՝ «Չելսնի» պատրաստ է 20-ամյա գերմանացի ֆուտբոլիստին տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ վճարել։
«Բայերի» հետ Հավերցի պայմանագիրը ուժի մեջ է մինև 2022թ․ հունիս։ Ակումբը կիսապաշտպանի տրանսֆերը գնահատում է 81 միլիոն եվրո։
Մինչ այս հաղորդվում էր, որ Մյունխենի «Բավարիան», Մադրիդի «Ռեալը», անգլիական «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված են Կայ Հավերցի ծառայություններով։